Ի՞նչ է Ռոբոտաշինությունը
Ռոբոտաշինությունը ռոբոտներ կառուցելու և ծրագրավորելու գործընթաց է, որի ընթացքում մարզվում է՝
- ալգորիթմական մտածողությունը
- ինժեներական միտքը
- աչքի/ձեռքի համակարգումը
- համառությունն ու համբերատարությունը
- խնդիրներ լուծելու հմտությունները
Բոլոր ծնողները կփաստեն, որ երբ ցանկանում են ընտրել, որտեղ այցելել ռոբոտաշինության դասընթացների բախվում են անհասկանալի շատ և խճճված տեղեկատվության հետ։ Այդ պատճառով հիմա կներկայացնենք, թե որ դեպքում է դասընթացը համարվում իրական ռոբոտաշինության դասընթաց։ Նախ պետք է հասկանալ ինչ ռոբոտներ են կառուցվելու և թե ինչպես են դրանք կառավարվելու։
Կոնստրուկտորը համարվում է ռոբոտ միայն ու միայն այն ժամանակ, երբ կառուցվում և ծրագրավորվում է ուսանողի կողմից։ 6-14 տարեկան երեխաների շրջանակում առավել տարածված են ուսումնական տեսակի ռոբոտները, երբ երեխաներն ուսումնասիրում են ֆիզիկան, ինժեներությունը և մի շարք բնական երևույթներ։ Ռոբոտաշինության դասընթացները անցկացվում են նախագծային ձևաչափով։ Կրթության այս կոնցեպտը խրախուսում է երեխաներին զարգացնելու իրենց գիտելիքները՝ դիտելու, ենթադրելու, փորձելու, չափելու, եզրակացություններ անելու միջոցով։ Համաձայն Դանիայի Ճարտարագիտության Ազգային Ակադեմիայի և Հետազոտությունների Ազգային Խորհրդի կան վեց մտքի սովորություններ, որոնք կարևոր են գիտության և ճարտարագիտության աճի համար.
- Համակարգային մտածողություն
- Ստեղծագործ միտք
- Լավատեսություն
- Համագործակցություն
- Հաղորդակցություն
- Էթիկական նկատառումներ
Ռոբոտաշինության դասընթացներ կազմակերպող յուրաքանչյուր ուսումնական կենտրոն պետք է կարողանա զարգացնել այս հմտությունները, քանի որ գիտական մասից զատ սրանք ամենակարևոր հմտություններն են, որոնք երեխան պետք է սովորի նախագծային ձևաչափում սովորելու դեպքում։ Որքան որակյալ են այս հմտությունները զարգացած երեխայի մոտ, այնքան ավելի հեշտ է երեխան ինտեգրվում դասապրոցեսում և ավելի հետաքրքրված է դառնում գիտության, ճարտարագիտության և տեխնոլոգիաների հանդեպ։