Վեբ ծրագրավորում HTML/CSS, JavaScript
HTML/CSS, JavaScript դասընթացի ընթացքում երեխաները փուլ առ փուլ կառուցում են իրենց կայքերը, զարգացնում են ալգորիթմական մտածողություն։ Սովորում են վերլուծել խնդիրները և այլընտրանքային լուծումներ փնտրել, սկսում են պլանավորել իրենց առաջադրանքները։
Դասընթացի ընթացքում ուսումնասիրում ենք, թե ինչ հատվածներից են կազմված լինում կայքերը, դիտարկում ենք տարբեր տեսակի և կառուցվածքի կայքեր։ Ըստ նախասիրությունների երեխաները ազատորեն ընտրում են իրենց կայքերի թեմաները և HTML-ի միջոցով կառոցում են կայքերի հիմնական կառուցվածքը։ Այնուհետև CSS-ի միջոցով ստանում ենք կայքերի դիզայնը՝ ձևավորելով HTML-ի տարրերը։
JavaScript-ի միջոցով ուսումնասիրում ենք ծրագրավորման հիմունքները։ Ուսումնասիրում ենք ցիկլերն ու ֆունկցիաները։Ամենակարևոր հասկացությունները ուսումանսիրելով՝ ստանում ենք հաշվիչներ, որոնք կատարում են պարզ մաթեմատիկական գործողություններ։
- Դասընթացի տևողություն՝ 6 ամիս
- Դասերը՝ շաբաթական 2 օր
- Տևողությունը՝ 1 ժամ
- Տարիքային խումբ՝ 10-14
- Ամսավճարը՝ 25000դր