Mindcenter.am կայքում տեղադրված որևէ ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք համաձայնում և ընդունում եք ստորև ներկայացված առաքման պայմանները:
Mindcenter -ը ապրանքների առաքումը կարող է իրականացնել առաքիչների՝ լոգիստիկ ընկերությունների և անհատների միջոցով:
1. Mindcenter -ի կողմից առաջարկվող ապրանքների/ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է ավելացնել
նախընտրած ապրանքները/ծառայություննները զամբյուղում, այնուհետև ձևակերպել պատվերը կամ զանգահարել` 077 131 131
հեռախոսահամարով:
2. Եթե անհրաժեշտ է կատարել փոփոխություն, ապա պետք է կապ հաստատել Mind Center՝ զանգահարելով 077 131 131
հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն
[email protected] էլ. փոստի հասցեին:
3. Կախված առաքման հասցեից և առաքման ժամանակից, առաքման գինը կարող է փոփոխվել:
4. Ապրանքը վերադարձնելիս առաքման համար գանձված գումարը չի վերադարձվում:
Կարող եք վճարել առցանց կամ առձեռն:
Առցանց վճարումները կատարվում են Visa, MasterCard, AmericanExpress և ArCa American Express վճարային քարտերի միջոցով: Բանկային փոխանցում՝ միայն իրավաբանական անձանց համար։
Պատվիրատուն կարող է ստուգել համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:
Ուշադրություն՝
Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
mindcenter.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (համաձայն 2001 թվականի հունիսի 26-ի «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի), եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված պատվերի անդորրագիրը և դրամարկղային կտրոնը:
Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ վերոհիշյալ փաստաթղթերով, կտրոնի հետ հանդերձ:
Վերադարձի ձևակերպումից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Վերադարձի դեպքում հաճախորդին չի վերադարձվում առաքման համար գանձված գումարը:
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝ բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը:
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի:
Կանխիկ վճարումները դոլարով կամ այլ արտարժույթով չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:
Նվեր քարտը գործում է գնման պահից 1 տարի ժամկետով: (հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հեռակա՝ էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով /Հիմք17.06.16 ՀՕ-116-Ն /)
Առցանց պատվիրելու դեպքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաղորդագրություն՝ պատվերի ընդունման և հաստատման մասին։ Մեր օպերատորները կկապվեն Ձեզ հետ պատվերը հաստատելու և առաքելու համար։
Առաքումը Երևանում կատարվում է պատվերի ընդունման պահից 1 օրվա ընթացքում՝ անվճար եթե առաքանու գումարը 10.000 դրամ և ավել է, իսկ մինչև 10.000 դրամ առաքանու դեպքում՝ 300 դրամ առաքման վճարով:
Շտապ առաքումը կատարվում է 1-3 ժամվա ընթացքում՝ 1000 դրամ սակագնով եթե պատվերն ընդունվել է մինչև տվյալ օրվա ժամը 16։00-ը: Շտապ առաքում ծառայությունը չի գործում որոշ ապրանքատեսակների համար և ոչ աշխատանքային կամ տոն օրերին։
Գումարի վերադարձ:Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը վերադարձվում է կանխիկ միայն Երևանի պատվերների դեպքում:
Փոխարինման ենթակա ապրանքի բացակայություն: Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:
Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին։
1. mindcenter.am Նվեր Քարտն իրենից ներկայացնում է հատուկ կոդով և հերթական համարով պլաստիկ քարտ, որի միջոցով Հաճախորդը կարող է վճարել mindcenter.am կայքից կատարված գնումների դիմաց:
2. Նվեր Քարտ կարող եք ձեռք բերել mindcenter.am կայքից օնլայն տարբերակով՝ ընտրելով քարտի արժեքը։
3. Նվեր Քարտի միջոցով գնումներ կարող են կատարվել ինչպես Նվեր Քարտի ողջ արժեքով, այնպես էլ մաս-մաս:
4. Նվեր Քարտով առաջին անգամ գնում կատարելիս քարտապանը պետք է գրանցվի mindcenter.am կայքում կապ հաստատի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ (էլ․ փոստ, հեռախոս, օնլայն չաթ միջոցներով) և տրամադրի կայքում գրանցվելիս օգտագործված էլ․ փոստի հասցեն, որից հետո նրա նվեր քարտը կակտիվանա։
5. Նվեր Քարտը չի հանդիսանում ապրանք, այն վերադարձման և փոխանակման ենթակա չէ: Նվեր Քարտի համար նախապես վճարված գումարը, որը պարունակվում է Նվեր Քարտի մեջ հնարավոր չէ կանխիկացնել, այն հնարավոր է օգտագործել միայն կայքից գնումներ կատարելիս: Նվեր Քարտի միջոցով հնարավոր չէ գնել Նվեր Քարտ:
6. Հաճախորդը իրավունք ունի Նվեր Քարտը ձեռք բերել այլ անձանց համար:
7. Նվեր Քարտի վավերականության ժամկետը ձեռքբերման պահից սահմանվում է 1 տարի։ Նվեր Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո դրանում պարունակվող չօգտագործված գումարը ենթակա չէ վերադարձման Հաճախորդին և համարվում է mindcenter.am սեփականությունը:
8. mindcenter.am կայքը պատասխանատվություն չի կրում կորցրած Նվեր Քարտը պատահական անձի կողմից գնումներ կատարելու նպատակով օգտագործելու դեպքում: Տվյալ պարագայում Հաճախորդը կրում է այն ռիսկը կապված Նվեր Քարտի կորստի վերաբերյալ տեղեկատվությունը Manuk.am հաճախորդների սպասարկման կենտրոն հնարավորինս շուտ հաղորդելու մասով:
9. mindcenter.am կայնքն իրավունք ունի առանց նախնական ծանուցման, ցանկացած պահի կատարել փոփոխություններ սույն կանոններում: Կատարված փոփոխությունների և դրանց ուժի մեջ մտնելու մասին ինֆորմացիան կտեղադրվի կայքում։
10. Ձեռք բերելով Նվեր Քարտը, ակտիվացնելով և օգտագործելով այն, Հաճախորդը անվերապահորեն տալիս է իր համաձայնությունը օգտագործել Նվեր Քարտը /նվեր քարտ, որպես վճարման միջոց/ համակարգից օգտվելու սույն կանոններով և համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով: