Սիրելի՛ լեգոյասերներ
MindCenter-ը և AIST Global Academy-ն Դեկտեմբերի 10-ին, ժամը ՝ 12:00-ին սիրով հրավիրում են նոր ֆորմատով լեգո-մրցույթի։ Որպես հաղթանակ կստանաք նվեր՝ Ձեր իսկ հավաքած Lego Speed Champions շարքին պատկանող լեգո ավտոմեքենա։ Դե ին՞չ․ ․ ․ ։ Հետաքրքրե՞ց։
Թեժ պայքար, տարատեսակ խնդիրներ, ուրախ մթնոլորտ և, իհարկե, Լեգո կոնստրուկտորների բազում տեսականի։
Մրցույթից դուրս մնացած մասնակիցները կարող են չտխրել, քանի որ MindCenter-ը անակնկալ է պատրաստել նաև նրանց համար։ Դուրս մնացած մասնակիցները հնարավորություն կստանան մրցույթից զատ հավաքել իրենց նախընտրած Լեգո հավաքածուն։
Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը՝ զարգացնելու շարժողական հմտությունները, մրցելու և հաղթելու Լեգոյի Ձեր ավտոմեքենան:
Հ․Գ․ Նրանք, ովքեր ուզում են պարզապես լավ ժամանակ անցկացնել Լեգո կոնստրուկտորներ հավաքելով, ապա MindCente-ի Լեգոյի բազում տեսականին ձեզ է սպասում։ Մուտքավճարը՝ 2000 դրամ։
Մրցույթին կարող են մասնակցել միայն 6-12 տարեկան երեխաները։
Մրցույթի մասնակցության արժեք - 5000 դրամ
Ոչ մրցութային մասնակցութան արժեք - 2000 դրամ