lego event
2017-11-19

12:00–15:00

Lego time at the Loft

Mind Center-ն ու LoftYerevan-ը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, սիրով հրավիրում են ձեզ՝ մասնակցելու մի լեգոյոտ հանդիպման, որի ընթացքում ներկայացված կլինեն լեգոյի տարբեր շարքերից կոնստրուկտորներ։ Դրանք կարող եք հավաքել ինչպես մենակ (10+), այնպես էլ ընտանիքով (երեխան՝ 6+), ինչը, իհարկե, առավել խրախուսելի է։ Սովորաբար, մարդիկ բնական ցանկություն ունեն իրենց համար նոր բացահայտումներ անելու, գիտելիքներ ստանալու, ստեղծագործելու, իսկ դա լավագույն կերպով կարելի է կյանքի կոչել կառուցողական խաղի միջոցով: Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը՝ զարգացնելու երևակայությունը, շարժողական հմտությունները և մինչև իսկ բարձրացնելու ինքնագնահատականը: Կոնստրուկտորներ հավաքելուց զատ, event-ի ընթացքում կունենանք նաև փոքրիկ անակնկալ մրցույթ։ Մուտքավճարը՝ 1 անձ = 2000 դրամ (ներառյալ սուրճի, թեյի և քաղցրավենիքի մշտական հյուրասիրությունը և պրոֆեսիոնալ լուսանկարահանումը)

ՄՈՏԱԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ