Սիրելի՛ լեգոjասերներ,
MindCenter -ը Մարտի 25-ին՝ ժամը 13:00-ին, սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Lego Technic Championship մրցաշարի:
Արագընթաց մեքենաներ, թեժ պայքար, ուրախ մթնոլորտ և, իհարկե, Լեգո կոնստրուկտորների բազում տեսականի։
Հաղթողը կստանա խրախուսական պատվոգիր և հաջորդ միջոցառմանն անվճար մասնակցության հնարավորություն:
Մրցույթից դուրս մնացած մասնակիցները կարող են չտխրել, քանի որ #MindCenter-ը անակնկալ է պատրաստել նաև նրանց համար։ Բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան մրցույթից զատ հավաքել իրենց նախընտրած Լեգո հավաքածուն։
Դե ի՞նչ, դուք էլ եք ցանկանում մաս կազմել այս հավեսով ու խելացի միջոցառմանը և դառնալ ԼԵԳՈ ընտանիքի անդամ, ապա շտապեք գրանցվել:
Հ․Գ․ Նրանք, ովքեր ցանկանում են պարզապես լավ ժամանակ անցկացնել Լեգո կոնստրուկտորներ հավաքելով, ապա MindCente-ի Լեգոի բազում տեսականին ձեզ է սպասում։
Կոնստրուկտորների ընտրության և այլ մանրամասների համար կարող եք գրել MindCenter-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 077 131 131 հեռախոսահամարով։
Անհրաժեշտ է գրանցվել նախապես։
Մրցույթին կարող են մասնակցել միայն 7-11 տարեկան երեխաները։
Ոչ մրցութային միջոցառմանը կարող են մասնակցել 5+ երեխաները:
Մրցույթի մասնակցության արժեք - 3000 դրամ
Ոչ մրցութային մասնակցութան արժեք - 2000 դրամ
Ծնողի մասնակցությունն՝ անվճար