Սիրելի՛ լեգոյասերներ,
MindCenter-ը և LoftYerevan-ը Դեկտեմբերի 24-ին հրավիրում են ձեզ՝ մասնակցելու միանգամից երկու թեմատիկ իրադարձության։
Այս անգամ մեր հյուրերին առաջարկելու ենք նոր ձևաչափ. հավաքելու ենք Lego Speed Champions շարքին պատկանող լեգո ավտոմեքենաներ։
Եվ այսպես, ժամը 11:00-ին մեզ մոտ տեղի կունենա հերթական հանդիպումը, որի ընթացքում մեր մասնակիցները կհավաքեն կոնստրուկտորներ ուրախ միջավայրում։
Մասնակցության արժեքը մեկ երեխայի եւ մեկ ծնողի համար՝ 3000 դրամ (երեխա 2000+ ծնող 1000)
Իսկ ահա երկրորդ իրադարձությունը նախատեսվում է ժամը 14:00-ին, որի ընթացքում մեր մասնակիցներին սպասվում է թեժ պայքար, տարատեսակ խնդիրներ, ուրախ մթնոլորտ և, իհարկե, ԼեգոԿոնստրուկտորների բազում տեսականի։ Այս անգամ մեր հյուրերը մասնակից են դառնալու լեգո-մրցաշարի։
Հաղթող մասնակցին սպասվում է արժեքավոր նվեր՝ ոչ ավել, ոչ պակաս «Lego Speed Champions» շարքից։
Մասնակցության արժեքը մեկ երեխայի և մեկ ծնողի համար՝ 5000 դրամ (կոնստրուկտորը կառուցում է միայն երեխան):
Բաց մի' թողեք հնարավորությունը՝ շարժողական հմտություններ զարգացնելու և ընտանեկան ուրախ ժամանց անցկացնելու հնարավորությունը:
- տեղերը սահմանափակ են
- մրցույթին կարող են մասնակցել միայն 7-10 տարեկան երեխաները
- մրցույթը կկայանա միայն նվազագույնը չորս մասնակցի առկայության դեպքում