Մրցույթ
MindCenter –ը սիրով հայտնում է մրցույթի նոր տեսակի ստեղծման մասին:
ԼԵԳՈ մրցույթ նաև մեծահասակների համար, որը հնարավորություն կտա ժամանակ անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ և միաժամանակ մրցել մի թիմում:
Բազմաթիվ և բազմաբնույթ ԼԵԳՈ կոնստրուկտորներ, (Creator, Technic, City և այլն), թեժ պայքար և, իհարկե, ուրախ ու ընտանեկան մթնոլորտ:
3 ժամվա ընթացում կառուցեք ինչ կոնստրուկտոր կցանկանաք, հավաքեք համապատասխան միավորներ և, իհարկե, ամենաշատ միավոր հավաքած թիմը կճանաչվի հաղթող:
Այս մրցույթը թիմային է՝ Ծնող-Երեխա (1 չափահաս+ 1 երեխա) կամ 2 երեխա մինչև 13 տարեկան
Հաղթող թիմը կստանա խրախուսական պատվոգիր և LEGO TIME միջոցառման 2 հրավիրատոմս:
Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը՝ զարգացնելու շարժողական հմտությունները, մրցելու եւ պարզապես լավ ժամանակ անցկացնելու ընտանիքի կամ ընկերների հետ:
Մրցույթի մասնակցության տեղերը սահմանափակ են։
Անհրաժեշտ է գրանցվել նախապես։
Մրցույթի մասնակցության արժեք – թիմ ՝ 1 չափահաս+ 1 երեխա կամ 2 երեխա մինչև 13 տարեկան 6000 դրամ