Mind Center-ում մշակված ծրագրերի միջոցով երեխաներին ծանոթացնում ենք ապագայի մասնագիտություններին, որպեսզի հետագայում ավելի հեշտ կողմնորոշվեն մասնագիտության ընտրության հարցում։ Մեր հիմնական նպատակը կառուցողական խաղերի միջոցով մտքի և ուղեղի կարողությունների բացահայտումն ու զարգացումն է:
Կենտրոնում առկա են ԼԵԳՈ ապրանքանիշի տարբեր բարդության կոնստրուկտորներ՝ տարբեր տարիքային խմբերի համար։ Mind Center կարող են այցելել 5 - 99 տարեկան փոքր ու մեծ բալիկներ։ Չէ՞ որ սերը ԼԵԳՈ-ի հանդեպ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: